
«Օ՜, Դանիելը վերադարձել է, եկեք օգտագործենք իրեն բոլոր խաղերում անխնա». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի հասկանում բոլոր նրանց, ովքեր մեղադրում են իրեն՝ Սթարիջին խաղաժամանակ չտրամադրելու համար: Կլոպը նշել է, որ Սթարիջը հիանալի մարզավիճակում է, և պետք է անել ամենը, որպեսզի նա մնա այս վիճակում:
«Հեշտությամբ կարող ենք ասել ՝ օ՜, Դանիելը վերադարձել է, եկեք օգտագործենք իրեն բոլոր խաղերում անխնա: Դա՞ եք ուզում: Որոշումները պետք է կայացվեն՝ ըստ անհրաժեշտության:
Սթարիջը նարինջ չէ, պետք չէ նրանից քամել ողջ հյութը»,- նշել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան