«Չնայելով ոչ մի բանի` պահպանում եմ օպտիմիզմը». Լուիս Էնրիկե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հավաստիացնում է, որ վերջին դժվարությունները գերազանց հնարավորություն են թիմի համար` դառնալ ավելի ուժեղ, և հաստատ պատճառ չեն օպտիմիզմը կորցնելու համար:
«Բարսելոնան» անցկացրեց մի շարք անհաջող խաղեր և արդյունքում դուրս թռավ Չեմպիոնների լիգայից, իսկ Պրիմերայում «Ռեալից» առաջ է ընդամենը 1 միավորով:
«Մենք միշտ ֆանատների կարիք ենք ունեցել, հատկապես երբ դժվարությունների ենք հանդիպել: Մեր երկրպագուները շատ խելացի են: Ես գիտեմ, նրանք մեզ չէին ների խաղի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը և ամբիցիաների պակասը:
Հաղթում ենք մենք, կամ պարտվում, բայց ոչ ոք չի կարող մեզ մեղադրել ոչ բավարար տրամադրվածության մեջ: Չնայելով ոչ մի բանի, ես պահպանում եմ օպտիմիզմը: Այս պարտությունները գերազանց հնարավորություն են աճի համար: Չարժե վախենալ դժվարություններից և պետք է դրանք օգտագործել ի օգուտ մեզ: Ես այդպես եմ հասկանում սպորտը:
Մինչև այս պահը ոչ մի թիմ չի եղել «Բարսելոնայից» ավելի լավը: Ես ոչնչի հետ չէի փոխի մեր դրությունն առաջնությունում կամ Գավաթում»,- հայտարարաել է Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը