Բաժիններ՝

71 միավորով «Բորուսիան» կլիներ առաջատար Բունդեսլիգայի նախորդ 52 մրցաշրջաններից 47-ում

Դորտմունդցիների բախտը չի բերել, որ հանդես են գալիս այսպիսի «Բավարիայի» դարաշրջանում:

««Բորուսիան» անցկացրած 30 խաղերից հետո ունի 71 միավոր: Նա կլիներ առաջատար Բունդեսլիգայի նախորդ 52 մրցաշրջաններից 47-ում»,- գրել է գերմանացի լրագրող Արչի Ռինդ-Տուտը:

Նա ավելացրել է, որ, եթե «Բորուսիան» հաղթի մնացած 4 խաղերը, բայց, միևնույն է, ավարտի մրցաշրջանը «Բավարիայի» թիկունքում, ապա ցույց կտա Բունդեսլիգայի ամբողջ պատմության ընթացքում 4-րդ ամենալավ արդյունքը:

Կիրակի «Բորուսիան» 3:0 հաշվով ջախջախեց «Համբուրգին»:

2-րդ շրջանում դորտմունդյան թիմը հավաքել է բոլորից շատ միավորներ (33) և չի պարտվել ոչ մի խաղում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս