Բաժիններ՝

Գյունդողանը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Հաջորդ մրցաշրջանից Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կպաշտպանի «Մանչեսթեր Սիթիի» գույները:

Ըստ գերմանական Bild պարբերականի տեղեկության, ամռանը 25-ամյա կիսապաշտպանը հնգամյա պայմանագիր կկնքի քաղաքաբնակների հետ, որը նոր մրցաշրջանում կգլխավորի մյունխենյան «Բավարիայի» ներկայիս մարզիչ Պեպ Գվարդիոլան:

Ամեն ինչ լուծված է, մնացել է որպեսզի ակումբները պայմանավորվեն Գյունդողանի տրանսֆերի արժեքի շուրջ: Ենթադրվում է, որ «Մանչեսթեր Սիթին» կվճարի 30 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը Թոմաս Տուխելի թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս