![](/banners/BeFunky-design.jpg)
Չեմպիոնների լիգա. բուքմեյքերները սահմանել են գործակիցները
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/gun__1381310671_uefa_champions_league.jpg)
Այսօր երեկոյան տեղի կունենա Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4-րդ եզրափակիչ փուլի ևս երկու հանդիպում:
Ինչպես միշտ, բուքմեյքերները սահմանել են խաղերի համար նախատեսված գործակիցները:
«Վոլֆսբուրգ» – «Ռեալ Մադրիդ» խաղում ֆավորիտը մադրիդցիներն են: Նրանց հաղթանակի գործակիցը 1.61 է: «Վոլֆսբուրգի» հաղթանակի գործակիցը 5.10 է, իսկ ոչ-ոքին՝ 4.23:
«ՊՍԺ» – «Մանչեսթեր Սիթի» խաղում ֆավորիտի կարգավիճակում փարիզցիներն են՝ 1.71 գործակցով: Քաղաքայինների գործակիցը 4.82 է, իսկ ոչ-ոքին՝ 3.78:
Խաղերը կկայանան Երևանի ժամանակով 22:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան