Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանատունը հերքել է իր երկրի՝ Ադրբեջանին օգնելու պատրաստակամության մասին ադրբեջանական ԶԼՄ-ների ստերը

Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանատունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում երեկվանից տարածվող լուրերը ԼՂ հակամարտության վերջին իրադարձությունների վերաբերյալ Թուրքմենստանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Report.az կայքը:

Դեսպանությունից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «սադրիչ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանությունը պահանջել է անհապաղ հերքել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված հաղորդագրությունները ու այսուհետ միջոցառումներ ձեռնարկել նման կարգի հրապարակումների հրատարակությունը թույլ չտալու համար:

Հիշեցնենք, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը երեկ, մեկնաբանանելով ԼՂ իրադարձությունները, նշել է, թե իբր «իր երկիրը պատրաստ է ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930