ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն երկուշաբթի. Ջեյմս Ուորլիք

Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հանդիպումը կկայանա երկուշաբթի օրը:

«ԵԱՀԿ Մինսկի համանախագահները կհանդիպեն երկուշաբթի օրը Վիեննայում, իսկ երեքշաբթի՝ Մինսկի խմբի հետ՝ արձագանքելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բռնությանը»,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Հիշեցնենք, որ ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում:

«Մինսկի խումբը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում ու ափսոսանք է հայտնում՝ կապված զոհերի հետ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930