ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտել է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում

ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր էնդրյուն (Ֆրանսիա) քիչ առաջ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում:

Համանախագահները խորը անհանգստություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով տեղի ունեցող հրադադարի լայնամասշտաբ խախտումների կապակցությամբ:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում մարդկանց անիմաստ մահվան համար, ներառյալ քաղաքացիական անձանց»,- ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում դադարեցնել կրակն ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը տեղում իրավիճակը կայունացնելու համար: Նրանք վերահաստատում են, որ «այլընտրանք չկա խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը, և պատերազմը լուծում չէ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930