
86-ամյա անօգնական տատիկի խնդրանքին օպերատիվորեն արձագանքեցին ՀՀ վարչապետն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը. shamshyan.com

Մարտի 29-ին SHAMSHYAN.com-ը նյութ էր հրապարակել, որով սոցիալապես անապահով և առողջական խնդիրներ ունեցող 86-ամյա Արաքսյա Մանուկյանը խնդրանքով դիմել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ցանկություն հայտնելով, որ իրեն տեղափոխեն տարեցների խնամքի կենտրոն: Հրապարակումից գրեթե ժամեր անց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ պատկան մարմիններն այցելեցին տարեց կնոջը և նրան տեղափոխեցին տարեցների խնամքի կենտրոն:
Հրապարակմանն օպերատիվորեն արձագանքել էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ում հանձնարարականով թաղապետարանի աշխատակիցները հոգացին տատիկի տեսքը, փոխեցին նրա հանդերձանքը և արդեն խնամքի կենտրոնում վարչապետի հանձնարարականով տատիկը ենթարկվեց բժշկական հետազոտման:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: