«Ես խեղճացող չեմ». Լևոն Յոլյան

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: Դիտարկմանը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գինը վստահաբար իջնելու է և գերատեսչությանը հանձնարարական է տրված, Լևոն Յոլյանն ասաց, որ հանձնարարականը կատարվում է:

Հարցին, թե ինչո՞ւ է հայկական կողմը «խեղճանում» այս բանակություններում, Լևոն Յոլյանը պատասխանեց. «Ի՞նչ առումով է Հայաստանը խեղճանում: Հայաստանն այսօր բանակցային կողմ է այդ դաշտում»:

Նա նշեց, որ ընթանում են համապատասխան բանակցություններ. «Գազի գինն ինչ կլինի, բոլորդ կիմանաք: Հիմա դուք հարց եք տալիս՝ ինչո՞ւ է «խեղճանում», ես խեղճացող չեմ, անգամ ձեր առաջ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031