Բաժիններ՝

Կաթը պաշտպանում է ուղեղի աշխատանքն ու լավացնում է հիշողությունը

Բոլորն էլ գիտեն, թե որքան օգտակար է կաթը մեր օրգանիզմի համար: Այն պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, պրոտեիններ, յոդ և կալցիում: Կաթն անփոխարինելի նշանակություն ունի մեր օրգանիզմի համար, ուստի այն չի կարելի հանել սննդակարգից: Դիետոլոգները պնդում են, որ կաթն առողջ լինելու բանալին է: Կաթը հատկապես անհրաժեշտ է երեխաներին: 1-2 տարեկան երեխաները պետք է շատ կաթ խմեն, քանի որ նրանց հավելյալ էներգիա է անհրաժեշտ:

Գիտնականներն ապացուցել են, որ կաթն ու կաթնամթերքը պահպանում են հիշողությունն ու լավացնում են ուղեղի աշխատանքը:

Նրանք, ովքեր կանոնավոր կերպով կաթ են խմում, 5 անգամ ավելի լավ են կարողանում հիշողության թեստերը հաջողությամբ հանձնել: Կաթը, ինչպես մյուս կաթնամթերքները, չափազանց կարևոր է ուղեղի համար:

«Բոլոր նրանք, ովքեր կանոնավոր կերպով կաթ, յոգուրտ, պանիր, պաղպաղակ շատ են օգտագործում՝ ավելի լավ հիշողություն ունեն». այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը:

Նվազում է նաև դեմենցիա հիվանդությամբ տառապելու ռիսկը:

Վերջերս արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր հազվադեպ են կաթնամթերք օգտագործում, ուղեղի աշխատանքն ավելի թույլ է:

Գիտնականները պնդում են, որ կաթնամթերքների առաջնային բաղադրիչը՝ մագնեզիումը, պաշտպանում է ուղեղի բջիջները, իսկ կաթնամթերքի չափավոր օգտագործումը պաշտպանում է սիրտը, ինչպես նաև՝ կարգավորում է արյան ճնշումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս