Բաժիններ՝

Հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Արսեն Հովսեփյանը, 2016 թվականի մարտի 23-ին` ժամը 04:30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկի ճանապարհահատվածում, կորցրել է իր վարած «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենայի կառավարումը՝ բախվելով ճամփեզրին տեղադրված գազատարի երկաթյա հենասյունին, ինչից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ձախ գտնվող դաշտային հատված։

Ավտովթարի հետևանքով ստացած մարմանական վնասվածքներից վարորդը՝ Արսեն Հովսեփյանը և ուղևորներ` Լևոն Հովսեփյանը, Սարգիս Բադալյանը մահացել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Կատարվում է նախաքննություն՝ վթարի պատճառները պարզելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս