
«Վան Գալը պրոբլեմներ է ունենում փորձառու ֆուտբոլիստների հետ»

Կյուրասաոյի հավաքականի գլխավոր մարզիչ Պատրիկ Կլյուվերտը իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» իր գործընկեր Լուի Վան Գալի մասին, ում հետ նրանք միասին աշխատել են Հոլանդիայի հավաքականում:
«Վան Գալն ամենուրեք ցանկանում է հասնել հաջողության, բայց երբեմն նա պրոբլեմներ է ունենում փորձառու ֆուտբոլիստների հետ, որոնք արդեն ինչ-որ բանի հասել են:
Նա շատ լավ աշխատում է ինչպես երիտասարդության, այնպես էլ փորձառու խաղացողների հետ, բայց նրանցից որոշները ունեն իրենց տեսակետը, այստեղից էլ երբեմն ծագում են պրոբլեմները:
Վան Գալը գիտի, թե ինչ է ուզում: Նա շատ ազնիվ է և միշտ բաց է շփման համար»,- նշել է Կլյուվերտը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը