
Մաղադանոսը՝ շագանակագույն բծերի դեմ

Healthyfoodteam կայքը ներկայացնում է բնական բաղադատոմս, որն արդյունավետ կերպով ազատում է դեմքի մաշկի վրա ի հայտ եկած շագանակագույն բշտիկներից:
Բաղադրություն
- 25 գ թարմ մաղադանոս
- 200 մլ ջուր
- 300 մլ հանքային ջուր
Մաղադանոսը լցրեք 200 մլ ջրի մեջ և եռացրեք: Երբ ջուրը սկսի եռալ, տարան ծածկեք և թողեք սառչի: Ապա տարայի կափարիչը հանեք և թողեք մաղադանոսի գազերը դուրս գան (մոտ 1 ժամ):
Լուծույթը քամեք, ավելացրեք հանքային ջուրը: Ստացված խառնուրդը տեղափոխեք մուգ տարայի մեջ և դրեք սառը տեղում:
Ստացված բնական տոնիկով մաքրեք դեմքը: Թողեք լուծույթը մնա դեմքին, մի լվացեք ամբողջ օրվա ընթացքում: Կարող եք նաև կես ժամ պահել, ապա լվանալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը