
Հրապարակվել է տարվա լավագույն տուրիստական տեսանյութը

2016 ITB Golden City Gate Awards մրցանակի վարկածով՝ տարվա լավագույն տուրիստական տեսանյութ է ճանաչվել այն աշխատանքը, որը հանդիսատեսին ծանոթացնում է Մյանմայի Կայայի նահանգի կյանքին: Հոլովակը հրապարակված է YouTub-ում մրցանակի պաշտոնական ալիքում:
Տեսանյութում ներկայացված է տարածաշրջանում ապրող պադաունգ ժողովրդի (հայտնի Է պարանոցներին պղնձե պարույրներ կրող կանանցով) ավանդական կենցաղը: Հոլովակում նաեւ ցուցադրվում են դաշտեր եւ մանածագործական արտադրությունը, որտեղ աշխատում են տեղի բնակիչները: