Բաժիններ՝

Սոդան՝ սև շրջանակների դեմ

Գրեթե բոլոր կանայք գիտեն, որ սոդայից կարելի է վերականգնող հրաշալի դիմակներ պատրաստել:

Եթե ուշադրություն դարձնեք կոսմետիկ միջոցների բաղադրությանը, նույնիսկ՝ ամենաթանկերի, ապա կնկատեք, որ գրեթե բոլորի բաղադրության մեջ առկա է սոդան:

Healthyfoodhouse կայքը ներկայացնում է սոդայից պատրաստված դիմակ, որը ոչ միայն արդյունավետ է, այլև՝ մատչելի:

Այս դիմակը հրաշալի կերպով վերականգնում է մաշկը, օգնում է ազատվել աչքերի այտուցներից, սև շրջանակներից, ինչպես նաև՝ պարկերից:

Բաղադրություն

  • 1 ճ/գ սոդա
  • 1 բաժակ երիցուկի գոլ թեյ

Պարզապես սոդան ավելացրեք երիցուկի թեյին: Ապա՝ կոսմետիկ սպունգը կամ բամբակի մի կտորը թրջեք լուծույթի մեջ և տեղադրեք աչքերի ներքևի հատվածներին: Թողեք մնա 15 րոպե:

Հետո լվացեք և խոնավեցնող քսուք քսեք: Եթե կանոնավոր կերպով կրկնեք պրոցեդուրան, կվերականգնեք և կթարմացնեք մաշկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս