
Զիդանը բարկացած է ֆուտբոլիստների վրա. Նա չի շփվել նրանց հետ «Լաս-Պալմասի» հետ խաղից հետո

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Լաս-Պալմասի» հետ անցկացրած արտագնա խաղից հետո չի թաքցրել իր զայրույթը:
Չնայած 2:1 հաշվով տարած հաղթանակին, ֆրանսիացի մասնագետը շատ դժգոհ է եղել իր ֆուտբոլիստների խաղից: Նա այնքան զայրացած է եղել, որ խաղից հետո չի շփվել ֆուտբոլիստների հետ և չի արտահայտել նրանց իր նկատողությունները: Միայն հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ նա ասել է, որ այդպիսի խաղով «Ռեալը» ոչնչի չի հասնի:
Տվյալ պահին «Ռեալը» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Իսպանիայում պրակտիկորեն արդեն ոչ ոք չի հավատում, որ «Ռեալին» կհաջողվի հաղթել ազգային առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը