Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն՝ շաբաթվա խաղացող
ՈՒԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի նոխորդ շաբաթվա խաղերում իրեն լավագույնս դրսևորած ֆուտբոլիստի քվեարկությունը:
Առաջին հորիզոնականում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ով հավաքել է ձայների 56%-ը: Լավագույն եռյակում հայտնվել է նաև Զլատան Իբրահիմովիչը՝ ՊՍԺ, Հալկը՝ «Զենիթ», իսկ 4-րդ տեղում է «Վոլսֆսբուրգի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն:
Սիրարփի Աղաբաբյան