Հիմալայան աղը՝ քնի խանգարումների դեմ
Քնի պակասը կարող է բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունենալ, ներառյալ՝ բարձր ճնշման ռիսկը, կաթվածն ու սրտի հիվանդությունները, նյարդային վիճակները, որոնք ազդում են մտածողության վրա: Մի խոսքով, քնի պակասը խանգարում է ձեր կյանքին:
Այդ իսկ պատճառով, չափազանց կարևոր է գիշերը մոտ 8 ժամ քնել:
Homehealthyrecipes կայքը ներկայացնում է մի պարզ մեթոդ, որը կօգնի ձեզ այս հարցում, իսկ առավոտյան էներգիայով լի կզգաք ձեզ:
Այս հրաշալի դեղամիջոցի բաղադրության մեջ են մտնում երկու հզոր բաղադրիչներ, որոնք օգնում են արագ քնել: Պետք է մեղրը հիմալայան աղով խառնեք, ապա քնելուց առաջ մեկ ճաշի գդալի չափով ուտեք:
Հիմալայան աղը հայտնի է իր 84 կարևոր հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Աղն օգնում է օրգանիզմին յուրացնել հանքանյութերն ու չի պարունակում տոքսիններ: Այն արդյունավետ կերպով իջեցնում է արյան ճնշումը և կարգավորում է մելատոնինի և սերոտոնինի մակարդակը: Այս աղը երկար ժամանակ օգտագործվել է մի շարք հիվանդությունների բուժման համար:
Բաղադրություն
- 1 թ/գ հիմալայան աղ
- 5 թ/գ մեղր
Բաղադրիչները խառնեք և լցրեք տարայի մեջ:
Քնելուց առաջ 1/3- ¾ ճաշի գդալի չափով ընդունեք այս խառնուրդից: Այն կարող եք կամ դնել լեզվի տակ, կամ լուծել մեկ բաժակ ջրում և անմիջապես խմել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը