Բաժիններ՝

«Եթե երկրպագուները պահանջում են Ռոնալդուի հեռացումը «Ռեալից», ապա դա խելագարություն է». Սերխիո Ռամոս

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը համաձայն չէ թիմի այն երկրպագուների հետ, ովքեր պահանջում են Կրիշտիանու Ռոնալդուի հեռացումն ակումբից: Վերջին ժամանակներում Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը բազմիցս քննադատության է ենթարկվել իր խաղի համար, և նույնիսկ սուլոցներ են հնչել նրա հասցեին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:

«Ես խորհուրդ կտայի այդպիսի երկրպագուներին մի փոքր մտածել: Եթե նրանք պահանջում են Ռոնալդուի հեռացումը, ապա դա խելագարություն է: Եթե դիմենք պատմությանը, ապա կարծում եմ, որ յուրաքանչյուր մրցաշրջանում Ռոնալդուն իր խաղով ապացուցում է ամեն ինչ»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում AS-ը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալը» պատասխան խաղում հաղթեց «Ռոմային» 2:0 հաշվով և անցավ քառորդ եզրափակիչ: Գոլերից մեկի հեղինակը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս