2012 թվականին ԱՄՆ-ում սևամորթ երիտասասարդի՝ Թրեյվըն Մարտինի աղմկահարույց սպանությունից հետո սոցիալական ազատության և կանաչ էներգիայի ջատագով, ամերիկյան քաղաքական ակտիվիստ, Dream Corp-ի հիմնադիր Վան Ջոնսն իր ընկերոջ հետ որոշեց հիմնել «Yes We Code» նախաձեռնությունը, որի նպատակն է՝ քիչ եկամուտ ունեցող, աղքատ ընտանիքների 100.000 երեխաների ուսուցանել համակարգչային ծրագրեր:
Lifehacker.ru կայքը գրում է, որ Facebook ընկերությունը վերջերս ներկայացրել է նոր գործիք, որի օգնությամբ կարող եք հասկանալ՝ ինչպես պաշտպանել facebook-յան էջը կոտրելուց:
Այս տարվա հունվարին Հայաստանն ավելի շատ առևտուր է արել ԱՊՀ, քան ԵՄ երկրների հետ, ընդ որում՝ ԱՊՀ պետություննրի շարքում առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանին: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր տեսակարար կշռում ԱՊՀ-ին բաժին է ընկել Հայաստանի ողջ առևտրի 33.9%-ը (2015 թ. հունվարին՝ 33%), իսկ ԵՄ-ին՝ 24%-ը (2015 թ. հունվարին՝ 23.1%): Երկու դեպքում էլ, սակայն, առևտուրը պակասել է մոտ 11%-ով:
Amazon-ը փոխեց շոփինգի մասին մեր բոլոր պատկերացումները: Այն իր գործունեությունը սկսեց փոքրիկ ընկերությունից, որն ուներ զարգացման լավ հեռանկարներ:
Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Բորուսիա» – «Բավարիա» խաղից հետո Whoscored.com կայքը ինչպես միշտ գնահատել է թիմերի ֆուտբոլիստներին ՝ առանձնացնելով լավագույն ֆուտբոլիստին:
Տուժողը ցուցմունք է տվել այն մասին, որ ունեցել է տեսողության որոշակի նվազում: Որոշել է դիմել բժշկի, որպեսզի կանխի հիվանդության բարդացումը: Բժշկուհին իրեն ուղարկել է հետազոտման, որի ընթացքում պարզվել է, որ ունի ձախ աչքի հատակի բորբոքում: Տեսնելով հետազոտման նկարը՝ բժշկուհին ասել է, որ իր ձախ աչքի հատակը բորբոքված է, և պետք է ներարկումների միջոցով փորձեն վերականգնել տեսողությունը: Նույն օրն իր ձախ աչքում ներարկում է կատարվել, որից հետո գնացել է տուն: Բժշկուհին ասել է, որ հաջորդ ներարկումը պետք է կատարվի մեկ շաբաթ անց: Մեկ շաբաթ անց կրկին գնացել է ակնաբուժական կենտրոն, և բժշկուհին կրկին ներարկում է կատարել իր ձախ աչքում: Ներարկում կատարելուց հետո ասել է, որ ներարկման ժամանակ աչքն արյուն է լցվել, սակայն անհանգստանալու կարիք չկա, և այն կանցնի:
Մազաթափությունն իրական խնդիր է հատկապես աշնանը և գարնանը: healthylivingstyle կայքը ներկայացնում է հրաշալի միջոց, որը լավացնում է մազերի որակը, խթանում է աճն ու կանխարգելում մազաթափությունը:
Ինչպե՞ս թույլ չտալ նոր ահաբեկչություններ: Այսպիսի հարց են տվել Deutsche Welle թերթի լրագրողները Դալայ Լամային: Նրա պատասխանը ուղղակի հանճարեղ է:
Դուք մշտապես գտնվում եք նոր գիտելիքների և տպավորությունների փնտրտուքի մեջ, շատ էներգիա ունեք և մի փոքր անհամբեր եք: Ձեզ նմաններին հիմնականում արկածախնդիրներ և համարձակ անձինք են անվանում: