Մազաթափությունը կանխող միջոց

Մազաթափությունն իրական խնդիր է հատկապես աշնանը և գարնանը: healthylivingstyle կայքը ներկայացնում է հրաշալի միջոց, որը լավացնում է մազերի որակը, խթանում է աճն ու կանխարգելում մազաթափությունը:

Շաբաթը երկու անգամ այս դիմակը քսեք մազերին, և արդեն իսկ 6-8 շաբաթ անց կտեսնեք, որ մազերն ամբողջովին վերականգնվել են: Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել պրոցեդուրան 3 ամիս անց:

Մեկ թեյի գդալ մեղրը լցրեք մեկ թեյի գդալ գոլ կաթի մեջ: Ապա ավելացրեք 20գ թարմ խմորիչ, եթե չկարողանաք թարմը գտնել, վերցրեք կես տուփ չորացրածը:

Ստացված խառնուրդը 15-20 րոպեով դրեք տաք տեղ: Ապա, քսեք մազարմատներին ու տարածեք մազերի երկայնքով: Վերջում մազերը փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով:

Կարդացեք նաև

Այս դիմակը վիտամինների, սննդարար տարրերի և հանքանյութերի իրական աղբյուր է: Այս կերպ կօգնեք դրանց ներթափանցել մազերի ֆոլիկուլներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս