Բաժիններ՝

10 հավատալիքներ և ավանդույթներ, որոնցից հրաժարվել է քրիստոնեական եկեղեցին

Քրիստոնյաներն այնքան էլ պահպանողական չեն, ինչպես կարող են թվալ առաջին հայացքից: Իրականում, այդ կրոնի գոյություն 2000 տարվա ընթացքում նրանում բավականին տարբեր բաներ են փոխվել: Որոշ համոզմունքներից և ծեսերից, որոնք այսօր կարող էին վայրի թվալ, քրիստոնյաներն արդեն վաղուց հրաժարվել են: Ցանկանում ենք ներկայացնել հավատալիքների և ավանդույթների այն տասնյակը, որոնցից հրաժարվել է քրիստոնեական եկեղեցին:

1. Ապոկրիֆներ

Ապոկրիֆները Սուրբ Գրքին հավասար հեղինակության հավակնող, սակայն Աստվածաշնչի կանոններից դուրս մնացած ուշ հուդայականության և վաղ քրիստոնեական դարաշրջանին պատկանող ստեղծագործություններ են:

Այսպես, Ենոխի գիրքն ընկած հրեշտակների ժամանակագրությունն է, որը մարդկանց իբր տվել է գաղտնի գիտելիքներ, բայց ավելի ուշ ապացուցվել է, որ գիրքը գրել են նրանք, ովքեր պնդում էին, որ «գտել» են այն:

Եվս մեկ գիրք` «Ավետարան ըստ Թովմասի», հանդիսանում է Հիսուսի մանկության ժամանակագրությունը: Այնուամենայնիվ, ապացուցվել է, որ այդ գիրքը գրվել է Քրիստոսի մահվանից 100 տարի հետո, իսկ նրանում նկարագրվող իրադարձությունները չունեն ոչ մի փաստագրական հաստատում:

Վերջերս հայտնաբերվել է նաև Հուդայի ավետարանը, որը, սակայն, շատ շուտով նույնպես կեղծ է ճանաչվել: 1_640x411

2. Աստվածաշնչին մոտենալու իրավունք

Աստվածաշունչը միշտ չէ, որ այդքան մատչելի է եղել, ինչպես հիմա: Միջին դարերում Աստվածաշնչի որոշ օրինակներ գամել են շղթաներով, որպեսզի կանխեն դրանց գողությունը: Դա հիմնականում կապված էր այն բանի հետ, որ ամբողջական Աստվածաշունչն անհավանական թանկ էր: Նույնիսկ այն բանից հետո, երբ սկսեցին տպագրել Աստվածաշունչը, դեռ հարյուրավոր տարիներ վեճեր էին գնում, թե ով իրավունք ունի կարդալու այն: 2_640x481

3. Օկուլտականություն

Այսօր քրիստոնեությունը չի խրախուսում օկուլտականությունը, բայց կար ժամանակ, երբ օկուլտական շարժումը համարվում էր անվնաս և նույնիսկ՝ ինչ-որ բանում օգտակար: 19-րդ դարի վերջում օկուլտական գիտությունները համարվում էին անվնաս զվարճանք: Եվ դա՝ այն դեպքում, երբ օկուլտական արվեստն ուղղակի ձևով արգելված է Աստվածաշնչում: Ավելի ուշ` 1900-ականներին, այնպիսի խիստ անցանկալի անձնավորությունների ի հայտ գալով, ինչպիսին Ալիստեր Քրոուլին է, օկուլտականությունը նորից սկսեցին դատապարտել: 3_640x411

4. Ուրիշ աստվածներ

Ի սկզբանե Սուրբ Գիրքը չի բացառել այլ աստվածների գոյությունը: Հաճախ հանդիպել են հիշեցումներ որոշ այլ աստվածությունների և դևերի մասին: Բայց հանկարծ այդ հավատքն ինչ-որ տեղ անհետացել է այն բանից առաջ, երբ ավարտվել է կանոնիկ Աստվածաշնչի գրելը: Օրինակ, Պողոս առաքյալն իր թղթերում հայհոյում է վաղ եկեղեցուն` այլ աստվածների ընդունելու համար: 4_640x411

5. Սպիտակ Հիսուսը

Միշտ համարվել է, որ Քրիստոսը շագանակագույն մազերով, եվրոպոիդ տղամարդ է եղել: Բայց գոյություն ունեն նաև մի շարք այլ պատկերներ, որոնք երբեք կանոնիկ չեն համարվել: Հազարավոր նկարներում և քանդակներում Հիսուսն ունի ընդգծված արևելյան արտաքին: Ժամանակակից հետազոտողները հաճախ խոստովանում են, որ եկեղեցական պատկերները հեռու են իրականությունից, և Հիսուսը մի քիչ այլ արտաքին է ունեցել: Գոյություն ունի նաև տեսություն, ըստ որի՝ Հիսուսը եթովպիացի է եղել:

6. Կինոցեֆալներ

Քրիստոնեության առաջին օրերում դեռ գոյություն ունեին որոշ հին առասպելների հավատալիքներ: Այդպիսի օրինակներից մեկն է հավատքը կինոցեֆալների կամ շան գլխով մարդկանց նկատմամբ: Համարվում էր, որ հեռավոր ժողովուրդներից շատերը, այնպիսիք, ինչպիսին են Կենտրոնական Աֆրիկայի բնակիչները կամ հնդկացիները, ունեն շան գլուխ: Տարբեր սրբեր, որոնք իբր հեռավոր երկրներից էին դուրս եկել, (օրինակ` Սուրբ Քրիստափորը), պատկերվում էին շան գլխով: Գոյություն ունեին նույնիսկ առասպելներ Կայենի սերունդների մասին, որ բնակվել են Քանանում մինչև իսրայելցիների բնակվելը, որոնք «հաչում էին» և ուտում էին մարդու միս: 6_640x411

7. Սատանայական ծիսական բռնություն

70-80-ական թթ. շատ քրիստոնյաներ կարծում էին, որ գոյություն ունի իրենց շարքերը երեխաներին հավաքագրելու սատանայական հաընդհանուր դավադրություն: Քրիստոնյաները հավատում էին, որ սատանիստներն օգտագործում են փակ հաղորդագրություն մուլտֆիլմերում, խաղերում և ժամանակակից երաժշտության մեջ, որոնք դրդում են երեխաներին հաճախել սատանայական եկեղեցիներ, որտեղ նրանց օգտագործում են անառակության և նույնիսկ՝ զոհաբերության համար: Այս միտումն էականորեն վարկաբեկվեց, երբ շատ երաժիշտներ և անիմատորներ սկսեցին դատի տալ ֆանատիկներին, որոնք մեղադրում էին իրենց նման անհեթեթության մեջ:

8. Ինքնախարազանում

13-րդ դարում առաջացավ ասկետ-ֆանատիկոսների ռադիկալ քրիստոնեական շարժումը, որոնք գտնում էին, որ մեղքերի քավության համար լավագույն միջոցն ինքնախոշտանգումն է: Նրանք իրենք իրենց խփում էին խարազաններով` նմանակելով Քրիստոսին ծեծելը: Չնայած Հռոմի պապը շուտով դատապարտեց նման պրակտիկան, աղանդը շարունակեց գոյություն ունենալ: Ինքնախարազանումը գոյություն ունի կաթոլիկ եկեղեցում մինչ օրս: Այն հանդիպում է նաև որոշ կրոնական միաբանություններում և Հարավային Ամերիկայի որոշ մշակույթներում: 8_640x411

9. Ինդուլգենցիայի վաճառք

Միջին դարերում որոշ ագահ եպիսկոպոսներ որոշել են փող աշխատել` վաճառելով ինդուլգենցիա (մեղքերի համար ժամանակավոր թողության գիր): Ինդուլգենցիայի նման վաճառք կատարվում էր մինչև 1567թ., մինչև որ Հռոմի Պիոս 5-րդ պապն արգելեց գումար վերցնել ինդուլգենցիայի դիմաց: Դրանից հետո ինդուլգենցիայի դերն էականորեն իջավ, բայց դրա հանձնումը գոյություն ունի մինչ օրս:

10. Լիլիթ

Վառ եկեղեցին (հիմնականում գնոստիկական աղանդները) գտնում էր, որ մինչև Եվան՝ Ադամը մեկ կին էլ է ունեցել: Մի շարք ապոկրիֆ գրքերի կարծիքով՝ Լիլիթը ստեղծվել է Ադամի հետ միաժամանակ, բայց հրաժարվել է հնազանդվել նրան և դարձել է մահվան հրեշտակ` Սամաելի կինը, որից հետո վտարվել է Եդեմական այգուց: Հինավուրց հրեական և քրիստոնեական շատ առասպելներ կապված են Լիլիթի և Սամաելի հետ: Մի քանիսը պնդում են, որ Լիլիթը դարձել է դևերի մայրը, մյուսները, որ նրանցից լույս աշխարհ են եկել, կիսամարդիկ` կենտավրոսները և մինոտավրոսները: Երրորդներն էլ պնդում են, որ Լիլիթի երեխաները դարձել են վամպիրներ: 10_640x411

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս