Բաժիններ՝

Իրաքը հայտնել է Ռամադին ամբողջությամբ վերահսկելու մասին

Իրաքի զինված ուժերը ԱՄՆ կոալիցիայի օգնությամբ ամբողջությամբ վերադարձրել են վերահսկողությունը Էր-Ռամադի քաղաքի նկատմամբ՝ ԴԱԻՇ-ի զինյալներին դուրս մղելով արվարձաններից, հայտնում է Associated Press-ը:

Կոալիցիայի ներկայացուցիչը հայտնել է, որ քաղաքի տարածքում կան «հազարավոր» ինքնաշեն պայթուցիկ սարքեր, ու պահպանվում է զինյալների հարձակման վտանգը:

Հիշեցնենք, որ քաղաքը ԴԱԻՇ-ի հսկողության ներքո էր անցել գրեթե 1 տարի առաջ՝ 2015թ. մայիսին: 2015թ. դեկտեմբերի 28-ին Իրաքի բանակը հայտարարեց Անբար նահանգում գտնվող Էր-Ռամադի քաղաքի ամբողջական ազատագրման մասին: Ավելի վաղ Անբարի նահանգապետ Սուխեյբ ար-Ռավին հայտարարեց, որ քաղաքի միայն 80%-ն է ազատագրված զինյալներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս