
Անջելինա Ջոլին նոր դաջվածքներ է արել

Դերասանուհի Անջելինա Ջոլին երեք նոր դաջվածք է արել, հայտնում է People-ը: Նոր դաջվածքներով դերասանուհին նկատվել է իր նոր՝ «Նախ՝ նրանք սպանեցին իմ հորը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որոնք տեղի են ունենում Կամբոջայում:
Աղբյուրը հայտնել է ամսագրին, որ այդ պատկերները խորհրդանշում են խաղաղության, սիրո ու բարգավաճման բուդդայական բարեմաղթանքներ:
Ամսագիրը հիշեցնում է, որ 2015-ին հերթական դաջվածքն էր հայտնաբերվել դերասանուհու ձախ ձեռքին:
Ջոլիի նոր ֆիլմը հիմնված է «Նախ՝ նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջացի աղջկա հիշողությունները» գրքի հիման վրա: