
Ցանկանում եմ Google-ի միջոցով ավելի շատ բան իմանալ «Կրիստալ Փելեսի» մասին. Էմանուել Ադեբայոր

Հարձակվողը խոստովանել է, որ քիչ բան գիտի նոր ակումբի մասին:
«Ես շատ բան չգիտեմ ակումբի մասին և պետք է ուսումնասիրեմ այն, այնպես որ կդիմեմ Google-ին, որպեսզի ավելի շատ բան իմանամ «Կրիստալ Փելեսի» մասին: Ինչի էլ որ ցանկանա հասնել թիմը, ես համաձայն կլինեմ այդ մտադրության հետ: Ցանկանում եմ օգնել «Փելեսին» հաղթանակներ տանել: Ես հենց դրա համար եմ այստեղ:
Թիմն այնքան էլ հեռու չէ առաջին հնգյակից, բայց հեշտ չի լինի տեղ գրավել այդ ցուցակում, քանի որ առաջիկայում շատ մեծ խաղեր կան: Եկեք ուղղակի դուրս գանք դաշտ և հաճույք ստանանք մեր խաղից»,- Ադեբայորին ցիտում է FourFourTwo-ն:
Ադեբայորը նախկինում հանդես է եկել «Մեցի», «Մոնակոյի», «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Ռեալի» և «Տոտենհեմի» կազմերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը