Բաժիններ՝

Մենք ավելի ակնհայտ պահեր ունեինք, բայց ստիպված ենք ևս մեկ խաղ խաղալ. Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել «Վեսթ Հեմի» դեմ անցկացրած խաղի մասին (0:0):

«Մենք ավելի ակնհայտ պահեր ունեինք, բայց ստիպված ենք ևս մեկ խաղ խաղալ: «Վեսթ Հեմը» լավ է խաղում և վատ չի գնում առաջնությունում: Մենք ջանացինք, բայց մի քիչ հաջողություն էր պետք:

Ես գոհ եմ իմ թիմի խաղից: Կոլկերն առաջին անգամ խաղաց իր հարազատ դիրքում` պաշտպանության կենտրոնում: Չեմ կարող ոչ մեկին մեղադրել, բոլորն աշխատում էին: Բայց դեռ ոչինչ չի վերջացել:

Վնասվածքնե՞ր: Հիմա ոչինչ ասել չեմ կարող: Ես կենտրոնացած էի խաղի վրա: 10 ֆուտբոլիստի հանգիստ էինք տվել, այսօր հանգստյան օր է: Հուսով եմ, ոչ ոք վնասվածք չի ստացել»,- ասել է Կլոպը BT Sport-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս