
Բաց թողած գնդակը օգնեց մեզ արթնանալ. Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել «Ատլետիկոյի» դեմ անցկացրած խաղի մասին (2:1):
«Մենք խաղը հսկողության տակ վերցրեցինք` դժվար և բարդ մեկնարկից հետո: Խաղի մեջ մտնելու համար որոշակի ժամանակ պահանջվեց և մենք գոլ բաց թողեցինք: Միևնույն ժամանակ, այդ գոլը մեզ թափ տվեց և օգնեք արթնանալ:
Երկրորդ խաղակեսում մեր նպատակը խաղը ինչքան հնարավոր է շուտ ավարտելն էր, քանի որ մենք գիտեինք, որ կարող են դժվարություններ առաջանալ:
Սա կարևոր օր էր մեզ համար, քանի որ մենք հաղթեցինք մեր ամենամոտ մրցակցին, բայց մրցաշրջանը դեռ չի ավարտվել: «Ատլետիկոն» պայքարում էր մինչև վերջ:
Սուարեսն արդեն «Լիվերպուլում» կատարյալ ֆուտբոլիստ էր, բայց այստեղ նա ավելի լավն է դարձել: Դա շատ դրական պահ է»,- ասել է Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը