
«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Մուսայի համար մղվող պայքարին

«ԲԿՄԱ»-ի հարձակվող Ահմեդ Մուսան հայտնվել է հերթական անգլիական ակումբի հետաքրքրությունների շրջանակում:
Ինչպես հաղորդում է Allnigeriasoccer-ը, Նիգերիայի հավաքականի 23-ամյա խաղացողին ցանկանում են ձեռք բերել ոչ միայն «Լեսթերը», այլ նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Աղբյուրի տվյալներով՝ «կարմիր սատանաներն» արդեն դիմել են Մեծ Բրիտանիայում Մուսայի շահերը ներկայացնող գործակալությանը` համապատասխան հարցմամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ԲԿՄԱ»-ն հրաժարվել է վաճառել հարձակվողին «Լեսթերին» 15.1 մլն ֆունտով:
Մուսայի ներկայիս պայմանագիրը «բանակայինների» հետ նախատեսված է մինչև 2019թ. հուլիսը: Մուսայի համար հրաժարադրամը կազմում է 22.8 մլն ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը