
«Լոս Անջելես Գելեքսին» հայտարարել է Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլի տեղափոխության մասին

Ֆուտբոլիստը տեղափոխվել է ԱՄՆ` ազատ գործակալի իրավունքով:
Քոուլի վերջին ակումբը եղել է «Ռոման», որի հետ նա դադարեցրել է պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ: «Գելեքսիի» հետ համաձայնագրի պայմանները չեն հրապարակվում:
Քոուլը հանդես է եկել «Արսենալի», «Կրիստալ Փելեսի», «Չելսիի» և «Ռոմայի» կազմերում:
35-ամյա պաշտպանի ակտիվում կա 107 հանդիպում Անգլիայի հավաքականի կազմում:
2015-16թթ. մրցաշրջանում Քոուլը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռոմայի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը