Բաժիններ՝

«Տաշիր գրուպի» գալով՝ ՀԷՑ-ից 2,5-ից 3 մլրդ դրամի օգուտ է ստացվել

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ 2015 թվականին ՀՀ-ում 7 մլրդ 798 մլն կվ/ժամ էլեկտրաէներգիա է արտադրվել: Սա 2014 թվականից ավելի է 0,62 տոկոսով: 1 մլրդ 422 մլն կվ/ժամ էլեկտրաէներգիա արտահանվել է դեպի Վրաստան, Իրան և ԼՂՀ:

Նախարարը նոր սեփականատեր «Տաշիր գրուպի»ի աշխատանքը դրական գնահատեց՝ ասելով. «Այս ամիսներին ընկերության կողմից բավականին լուրջ աշխատանք է տարվել: Եթե նախկինում կորուստները ավելի մեծ էին, այսօր 11,1 տոկոս կորուստ ունենք: Այժմ լուրջ սպասելիքներ ունենք ընկերությունից, ներդրումային ծախսերի ճիշտ օգտագործմամբ կունենանք կայուն համակարգ»:

Միաժամանակ նա խոսեց համակարգում մինչ այդ գրանցված կորուստների մասին. «36,4 մլրդ դրամ այդ կորուստները որ կային, ատոմակայանի և սակավաջրության պայմաններում, դա արդյունք էր ոչ ճիշտ էներգոհաշվեկշռի կազմման: Նախարարության կողմից այդ հաշվեկշռի կազմման նոր կարգ է մշակվել: Այսօր ունենք արդեն էներգահամակարգում վնասների փոխարեն 2,5-ից 3 մլրդ դրամի օգուտներ: Սա վերջին տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերումն է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս