
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ, մաղթել ստեղծագործական երկարակեցություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
«Նշանակալի է Ձեր ավանդը հայ պարարվեստի բնագավառում: Սփյուռքում Ձեր կազմավորած համույթներն այսօր հաջողությամբ հանդես են գալիս աշխարհի տարբեր բեմահարթակներում, իսկ Ձեր ստեղծած «Բարեկամություն» պարի պետական համույթը ինքնատիպ պարախմբերից մեկն է:
Աշխարհով մեկ տարածելով հայ ազգային մշակույթը՝ Դուք պարը կենդանացնում եք ազգային երաժշտության և հայ կոմպոզիտորների երկերի մշակումների հիման վրա»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: