Բաժիններ՝

Սըր Փոլ ՄաքՔարթնիի կյանքի կանոնները

1. Ես դեռ այստեղ եմ երկու պատճառով. նախ՝ դա ինձ դուր է գալիս և դա իմ աշխատանքն է: Բայց կա նաև երրորդ պատճառը` հանդիսատեսը: Ինչ-որ բան երգելով՝ դու զգում ես քեզ ուղղված սեր, գրեթե երկրպագություն: Ո՞ւմ դա դուր չի գա:

2. Հանդիսատեսին պետք է Yesterday-ը, և, եթե ես ինձ դնեմ նրանց տեղը, ապա կհասկանամ, որ ինձ նույնպես հիթեր են պետք: Ես չեմ ուզում նայել, թե ինչպես է Rolling Stones-ը կատարում իր նոր ալբոմը: Ինձ պետք են Satisfaction-ը, Honky Tonk Women-ը և Ruby Tuesday-ը:

3. Համերգի ժամանակ ես չեմ ունենում այն ապրումները, ինչ հանդիսատեսը, այլապես ես չեմ կարող երգել: Դե, այո, լինում են պահեր: Կարծես դա Հարավային Ամերիկայում էր: Սրահում ես նկատեցի բարձրահասակ, հոյակապ, ինչպես արձան, մորուքավոր մի տղամարդու: Նա ձեռքը դրել էր իր դստեր ուսին: Ես երգում էի Let it be-ն, իսկ նա նայում էր իր դստերը, իսկ դուստրը նայում էր նրան, և այդ պահին նրանք նույն ապրումներն ունեին: Դժվար է երգել, երբ տեսնում ես նման պահեր:

4. Դու երբեք չես կրկնի քո հաջողությունը: Բոբ Դիլանին հարցրեցին, թե ինչո՞ւ նա չի գրում իր հերթական Tambourine Man-ը: Նա պատասխանեց. «Որովհետև ես արդեն այն մարդը չեմ, ինչպիսին էի այդ պահին»:

Կարդացեք նաև

5. Here Today երգն իմ զրույցն է Ջոնի հետ: Ես երգում եմ. Հիշում ես այն գիշերը, երբ մենք լալիս էինք, իսկ ինքը, մտածում եմ. այո, դա Քի-Վեսթում էր: Մենք չկարողացանք հասնել Ջեքսոնվիլ` փոթորիկի պատճառով, մնացինք Քի-Վեսթում, չքնեցինք ամբողջ գիշեր և լավ հարբեցինք: Եվ ես հիշում եմ դա. «Լսիր ընկեր, դու շատ պինդ տղա ես»: Այնպես որ, ես գիտեմ՝ ինչի մասին եմ երգում: Ես հիշում եմ այդ գիշերը: Ես մտածում եմ դրա մասին:

6. Մարդիկ հարցնում են ինձ, թե ինչ եմ մտածում Beatles-ի հաշվով: Իսկ ես ուղղակի հպարտանում եմ նրանով, ինչ եղել է:

7. Մենք հայտնվեցինք ճիշտ ժամանակին: Երգեցինք ինչ-որ քանակության լավ երգեր, ընդ որում, մեր սեփականները: Մեզ համար չէին աշխատում ոչ բանաստեղծներ, ոչ կոմպոզիտորներ: Այսօր այդպիսի բան կարո՞ղ է պատահել: Կուզենայի հավատալ, բայց ինձ թվում է, որ դա չի լինի:

8. Ես հիշում եմ՝ ինչ է նշանակում՝ հայտնի չլինել: Քեզ ոչ բոլոր ակումբներն են ներս թողնում, դու չես կարող մոտենալ ցանկացած աղջկա: Նյարդերդ բանի պետք չեն, և փող չկա:

9. Հայտնի լինելն ասես սարսափելի երազ լինի. դու չես կարող նրանից ազատվել, բայց դու ինքդ ես այն ծնել:

10. Միշտ ցանկանալ ինչ-որ բան ապացուցել՝  դա հիմարություն է:

11. Ես սիրում եմ թագուհուն: Երբ մենք մեծանում էինք՝ նա հիասքանչ էր: Մենք մոտ 11 տարեկան էինք, իսկ նա` 21: Նա հիանալի կազմվածք ուներ, նա ուղղակի գեղեցկուհի էր: Նայեք նրա հին լուսանկարները: Մեզ դուր էին գալիս նրա բոլոր բարեմասնությունները: Ես երբեք նրան դա անձամբ չեմ ասել, բայց հարցազրույցներում հաճախ եմ ասում: Հուսով եմ, որ, վաղ թե ուշ, նա կկարդա դա:

12. Ես երբեք ինձ չեմ ասել՝ օ, ես տաղանդավոր ինչ-որ բան եմ արել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս