Բաժիններ՝

Թբիլիսին սպասում է քաղաքապետի հրաժարականին

Արդեն մի քանի օր է, ինչ վրացական ԶԼՄ-ները տարածում են տեղեկություն, թե երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո հրաժարական է ներկայացնելու նաև Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:

Ինչպես հայտնում է «Պիրվելի ռադիոն», չնայած այն բանին, որ Նարմանիան տարածված լուրերը հերքում է, այդ որոշումը ոչ պաշտոնալես հաստատել են իշխող կոալիցիայում:

Համաձայն տեղեկությունների՝ Նարմանիայի հրաժարականի մասին որոշումն ընդունվել է մի քանի օր առաջ, սակայն ոչ պաշտոնական հայտարարությունը հետաձգվել էր Վրաստանի վարչապետի հրաժարականի պատճառով, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Նշվում է, որ Թբիլիսիի քաղաքապետի աշխատանքից իշխող կոալիցիայի անդամները դժգոհ են, իսկ կոալիցիայի դե-ֆակտո առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին արդեն վաղուց է իր դժգոհությունը հայտնում:

Հաղորդվում է, որ դժգոհության պատճառը նաև Նարմանիայի շուրջ կոռուպցիոն սկանդալներն են:

Թբիլիսիի քաղաքապետի հրաժարականի դեպքում նրա պարտականություննները կկատարի փոխքաղաքապետ Լաշա Աբաշիձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031