4 բաղադրիչ, որ մաքրում են թոքերը նիկոտինից

Բոլորս էլ գիտենք, որ ծխելը վնասակար է առողջությանը: Այնուամենայնիվ, սա չի օգնում նվազեցնել ծխողների թիվը մեր հասարակությունում: Գիտնականները պնդում են, որ վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կան մի քանի մթերքներ, որոնք արդյունավետ կերպով պայքարում են նիկոտինի վատ ազդեցության դեմ և օգնում են թոքերը մաքրել նիկոտինից:

finelivingadvice.com-ը ներկայացնում է 4 բաղադրիչ, որ կմաքրեն ձեր թոքերը նիկոտինից

1. Սխտոր

Սխտորն առողջ թոքեր ունենալու լավագույն գրավականն է: Այն ֆիլտրի ազդեցություն ունի և ամբողջովին մաքրում է թոքերը:

Կարդացեք նաև

2. Կոճապղպեղ

Կոճապղպեղն օգնում է բրոնխիալ խնդիրների դեպքում և վերացնում է թոքերից ավելորդ տարրերը: Կոճապղպեղն ունի նաև հականեխիչ և հակաբակտերիալ հատկանիշներ:

3. Սելեն

Սելենը հանքանյութ է, որը հանդիպում է մի քանի մթերքների մեջ: Կարող եք այն  օգտագործել՝ որպես սննդային հավելում: Այս հանքանյութը վիտամին E-ի առկայությամբ  խթանում և ամրացնում է թոքերի լորձաթաղանթը:

4. Գրեյպֆրուտ

Այս ցիտրուսային միրգը պարունակում է հակաօքսիդանտներ և հայտնի է՝ որպես քաղցկեղի դեմ պայքարող լավագույն միրգ:

Որքան առողջ կյանք և սննդակարգ վարեք, այնքան ավելի կպակասեցնեք տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկը: Ժամանակակից աշխարհում նոր ի հայտ եկող հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցը կանխարգելումն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031