
«Դեռ շուտ է «Արսենալի» չեմպիոնության մասին խոսելը». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է սեփական հարկի տակ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1):
«Դա լարված խաղ էր, և 2 թիմերն էլ դաշտում թողեցին իրենց ամբողջ ուժը: Մենք ամբողջ խաղի ընթացքում վտանգավոր պահեր էինք ստեղծում: Առաջին խաղակեսում մեզ հաջողվեց 2 գերազանց գոլ խփել, բայց 2:1 հաշվի ժամանակ մեր առավելությունն անկայուն դարձավ:
Մենք շատ լավ գիտեինք, թե ինչքան կարևոր էր այդ խաղը: Թեո Վոլքոթն անհավանական գոլ խփեց, որը մեզ ճիշտ ուղու վրա դրեց: Օլիվիե Ժիրուն կարևոր դեր է կատարում յուրաքանչյուր խաղում: Մենք մի շարք պահեր ձեռքներիցս բաց թողեցինք և անհագստանում էինք արդյունքի համար: Երբ մրցակցի կազմում դաշտ են դուրս գալիս Վիլֆրիդ Բոնին և Հեսուս Նավասը, Դուք հասկանում եք, որ նրանք կարող են փոխել խաղի ընթացքը:
Յայա Տուրեին ես գիտեմ այն ժամանակվանից, երբ նա 15 տարեկան էր. նա կարող է գործել յուրաքանչյուր դիրքում: Նա շատ կարևոր գոլեր է խփել, բայց այս մեկը յուրահատուկ էր:
Դեռ վաղ է խոսել «Արսենալի» չեմպիոնության մասին, բայց մենք գտնվում ենք բարձր տեղում: Դա վստահություն է ներշնչում: Մենք կենդանի և հոգեպես ուժեղ թիմ ենք»,- ֆրանսիացու խոսքերը մեջբերում է ВВС-ն:
ԱՊԼ-ի 17-րդ տուրից հետո «Արսենալը» 36 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը և առաջատար «Լեսթերից» ետ է մնում 2 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը