Հայկազ Բարսեղյանին հարվածներ հասցնելու մեջ մեղադրվող կուրսանտն ընդունել է մեղադրանքը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին հարվածներ հասցնելու մեջ մեղադրվող կուրսանտ Կարեն Բաղրամյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը:

Կարեն Բաղրամյանի վերաբերյալ գործն արդեն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել է դատավոր Դավիթ Հարությունյանին, ով քննում է նաև Հայկազ Բարսեղյանի սպանության գործը:

Նշենք, որ Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա «հանդիսանալով ՊՆ N զորամասի կուրսանտ, կոչումով շարքային, 2015թ. հունվարի 28-ին ժամը 07:40-ի սահմաններում թիվ 408 ննջարանում այն մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ և 65-րդ հոդ. կանոնագրքային կանոնները, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Բացի այդ, 2015թ. հունվարի 28-ին ժամը 13:00-ի սահմաններում իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հ.Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին»:

Կարեն Բաղրամյանը սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով վկա է:

Տեսանյութեր

Լրահոս