Բաժիններ՝

«Կադիսը» Չերիշևի գործով պաշտոնական բողոք է ներկայացրել

«Կադիսն» Իսպանիայի գավաթի խաղում «Ռեալի» ֆուտբոլիստ Դենիս Չերիշևի անօրինական մասնակցության կապակցությամբ պաշտնական բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեին:

«Ռեալն» ունի ընդամենը մի քանի ժամ, որպեսզի փաստարկներ ներկայացնի իր պաշտպանության համար:

«Կադիսի» պաշտոնական հայտարարության մեջ ասվում է հետևյալը.

«Ակումբն Իսպանիայի գավաթի խաղում «Ռեալի» ֆուտբոլիստ Դենիս Չերիշևի անօրինական մասնակցության կապակցությամբ գրավոր բողոք է ուղարկել կարգապահական կոմիտե: Մենք արդեն կոմիտեից պատասխան ստացել ենք առ այն, որ բողոքն ընդունվել է քննարկման, և, որ «Ռեալին» ժամանակ է տրվել, որպեսզի պատասխանի «Կադիսի» պահանջներին: Ակումբի ղեկավարությունը հարգում է «Ռեալին» և նրա երկրպագուներին, ուստի մինչև պաշտոնական որոշման կայացումը չի մեկնաբանի իրավիճակը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս