Պետք է զգուշանալ ռուս-թուրքական սրացումներից. «Հայկական Ժամանակ»

Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ռուս-թուրքական վերջին սրացումներից պետք չէ շատ ոգեւորվել, այլ անհրաժեշտ է զգուշավոր լինել: Նա խիստ ուշագրավ վերլուծություններ է արել:

– Վերջին օրերի ռուս-թուրքական սրացումների հետեւանքովՀայաստանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը կարո՞ղ են տուժել,մասնավորապես, երեկ ՀՀԿ խոսնակը մեր զրույցում հայտարարել է, որ3-րդ աշխարհամարտի շեմին ենք, աշխարհը 2 մասի է բաժանվում, եւայդ գիծը գծվում է Հայաստանով, շատ վտանգավոր իրավիճակ է, ի՞նչզարգացում ու ավարտ կարող է ունենալ այս սրացումը:

– Ցավն այն է, որ «Իսլամական պետություն» կոչվածը իրականության մեջ Թուրքիայի ստեղծածն է, իհարկե, Արեւմուտքի իմացությամբ եւ թողտվությամբ: Երբ Արեւմուտքը վերջնականապես գա այն համոզման (ՌԴ-ն վաղուց դրանում համոզված է), որ ԻՊ-ը եւ Թուրքիան նույն պետությունն է, աշխարհը ուղղակի շուռ կգա Թուրքիայի դեմ: Ես ենթադրում եմ, որ միեւնույն է, այդ ահաբեկչական գործողությունները ԻՊ-ը եվրոպական երկրներում շարունակելու է եւ դրանք չեն դադարելու երկար ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ԻՊ-ը եւ Թուրքիան, որը ձեւականորեն իբր թե պայքարում է ահաբեկչության դեմ, բայց ահաբեկչի գլխավոր պաշտպանն է: Այդ իմաստով այս կոնֆլիկտը, իհարկե, ընդլայնվելու վտանգ ու հեռանկար ունի, որովհետեւ, ի վերջո, կարող է վերածվել կոնֆլիկտի նաեւ Թուրքիայի հետ:

Ինչ վերաբերում է ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին, իհարկե, այստեղ որոշակի վտանգ գոյություն ունի. մենք ՀԱՊԿ անդամ ենք, եւ Ռուսաստանի պատերազմական վիճակի մեջ հայտնվելը որեւէ երկրի հետ մեխանիկորեն ենթադրում է նաեւ մեր մասնակցությունը այդ ռազմական գործողություններին: Ես պատահական չեմ համարում, որ սկզբում Չավուշօղլուն, հետո Դավութօղլուն մեկնում են Բաքու եւ հանդիպումներ ունենում Ադրբեջանի ղեկավարության հետ: Բնականաբար, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու առումով սրա մեջ եւս վտանգ գոյություն ունի, որովհետեւ Թուրքիային շատ ձեռնտու է, որ նորից մեր դեմ փորձեն օգտագործել ադրբեջանական գործոնը եւ տարածաշրջանում սրվածություն ստեղծելով, նոր դժվար կացության առջեւ կանգնեցնեն Ռուսաստանին, որը այս տարածաշրջանում անվտանգություն ապահովելու իմաստով, մասնավորապես մեր մասով որոշակի պարտավորություններ ունի: Դրա համար մենք պետք է չափից ավել զգուշավոր լինենք: Չափազանց ոգեւորությունը կարող է բումերանգի նման մեզ հարվածել: Բայց նաեւ պետք է ունենանք հայեցակարգային հստակ մոտեցումներ մեր ազգային, պետական շահերը պաշտպանելու տեսակետից:

– Սովորաբար պատմության ընթացքում որքան ռուս-թուրքականսրացումներ են եղել, վերջում իրենք հաշտվել են, արդյունքումՀայաստանն է տուժել, այս դեպքում…

– Դրա համար ասում եմ, որ մենք պետք է շատ չոգեւորվենք: Օրինակ, ոմանք ոգեւորվել են, որ ռուսական կողմը ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը Պետդումա կարող է մտցնել: Ես, անկեղծ ասած, դրանից խանդավառ չեմ, իհարկե, բարոյական առումով լավ է, բայց եթե ՌԴ-ում ժխտողական դիրքերում կանգնած մարդկանց պիտի դատեն, դա մեր գլխավոր խնդիրը չէ: Մենք կորցրել ենք հայրենիք, մեր խնդիրը միանգամայն այլ է, այլ ոչ թե այս կամ այն մարդուն դատարան բերելը:

– Ո՞րն է մեր խնդիրը:

– Մեր խնդիրը չափից ավելի զգուշավոր լինելն է, չեմ ասում՝ չեզոք, որովհետեւ, որպես ՀԱՊԿ անդամ, պարտավորություններ ունենք ՌԴ-ի նկատմամբ: Մենք մեր տեղը պետք է ունենանք եւ մեր ռազմավարական դաշնակցին հասկացնենք, որ Գյումրիի ռազմաբազան պետք է ամրապնդել, պաշտպանության նոր միջոցներ այնտեղ պետք է բերվեն, որպեսզի մենք տարածաշրջանում ավելի վստահ լինենք: Եվ այլեւս անթույլատրելի պետք է նկատել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելը, որը, կարծում եմ, հավասարազոր է Թուրքիային զենք տրամադրելուն: Տեսնում եք, ադրբեջանցիները եւս բավական զգուշավոր են, չեն փորձում արտահայտվել, խոսում են խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին եւ սահմանին շատ ավելի զսպված են իրենց պահում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս