Ազգային ժողովի արտահերթ նիստն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը: Պատգամավորներն ընդունեցին երեկ և այսօր քննարկված գրեթե բոլոր նախագծերը, այդ թվում՝ 2015 թ. հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը, «Հարկերի մասին» օրենքում, «Նպաստների մասին», «Համայնքների խոշորացման մասին» օրենքներում փոփոխությունները, Վիճակագրական ծառայության գործունեության ծրագիրը, «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը և այլն: Վերջին նախագիծն ընդունվեց 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով:

Համայնքների խոշորացման նախագծի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանլը հայտարարեց, որ այն ընդունվում է Սահմանադրության խախտումով, քանի որ այդպես էլ հանրաքվեների արդյունքները չկցվեցին օրինագծին, և սա հակասահմանադրական օրինագիծ է ու հակասահմանադրական քվեարկություն է: Նա կոչ արեց դեմ քվեարկել, սական նախագիծն ընդունվեց:

Տեսանյութեր

Լրահոս