Ի՞նչ են ցույց տալիս սահմանադրական փոփոխությունների մասին բնակչության շրջանում անցկացված հարցումները
Հասարակական հետազոտություններով զբաղվող «APR Group» հ/կ-ի փորձագետներն այսօրվա ասուլիսին ներկայացրին սահմանադրական բարեփոխումների մասին կատարված վերջին հարցումները: «APR Group» հ/կ-ի սոցիոլոգ Լիանա Բալյանը նախ ներկայացրեց հարցման մեթոդաբանությունը. «1300 մարդ է մասնակցել հարցմանը, փորձել ենք պարզել բնակչության վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, տեղյա՞կ են դրանից, թե՞ ոչ, և որքանո՞վ են պատրաստակամ մասնակցել հանրաքվեին: Իրականացրել ենք կիսաստանդարտացված հարցազրույցներ»:
Լ. Բալյանը նախ ներկայացրեց ընդհանուր հարցերի պատասխանները.
«Ըստ ձեզ՝ արդյոք երկիրը ճի՞շտ ուղով է զարգանում, թե՞ սխալ.
Միանգամայն ճիշտ- 2.7% (ճանապարհաշինություն, ենթակառուցվածքներ և այլն, նոր տեխնոլոգիաների զարգացում, առողջապահության ու կրթության ոլորտում առաջընթաց, տնտեսական աճ և այլն)
Հիմնականում ճիշտ- 13.7%
Հիմնականում սխալ- 29.9%
Միանգամայն սխալ- 42.9% (Օլիգարխիկ համակարգ, կոռուպցիա, վատ տնտեություն, ժողովրդավարության պակաս, ղարաբաղյան կոնֆլիկտ-13.4%, ներքաղաքական լարվածություն)
Ինչպե՞ս եք տեսնում երկրի ապագան.
Գնալով իրավիճակն ավելի լավանում է- 7%
Ոչինչ չի փոխվում- 22%
Գնալով իրավիճակը վատանում է- 71%(Առաջարկներ՝ 39.8%՝ իշխանափոխություն, 22.5%` օրենքների միատեսակ կիրառության ապահովում, 13.9%՝ կառավարման համակարգի փոփոխություն, 11.8%` սահմանադրության և օրենքների փոփոխություն)»:
Սահմանադրության վերաբերյալ.
«Գիտե՞ք, որ կատարվում են փոփոխություններ գործող Սահմանադրության մեջ:
Այո- 83.3% (Դրական գնահատել են՝ 23.7%, 39.9%-ը՝ բացասական, 19.7%-ը՝ դժվարացել է պատասխանել)
Ոչ-16.7%
Որտեղի՞ց եք տեղեկացել այդ մասին:
Հիմնականում պատասխանել են՝ հեռուստատեսություն:
Որքանո՞վ եք վստահում նախատեսված սահմանադրական փոփոխությունների գործընթացին:
Լիովին վստահում եմ- 5.6%
Ավելի շուտ վստահում եմ- 20.7%
Ավելի շուտ չեմ վստահում- 26.2%
Բոլորովին չեմ վստահում- 47%
Կա՞ արդյոք անհրաժեշտություն փոխելու գործող Սահմանադրությունը:
Այո- 37.4%
Ոչ- 39.5%
Դժվարանում եմ պատասխանել- 23.5%
Որքանո՞վ եք ծանոթ գործող Սահմանադրության դրույթներին:
Ամբողջությամբ ծանոթ եմ- 4%
Ավելի շուտ ծանոթ եմ- 28 %
Ավելի շուտ ծանոթ չեմ- 24.1%
Բոլորովին ծանոթ չեմ- 44.3%
Նորի դրույթներին նույնպես` «բոլորովին ծանոթ չեմ»-ը կազմում է մեծ տոկոս՝ 55.5,
28.7`«ավելի շուտ ծանոթ չեմ»:
Հ/կ-ի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց մարդու իրավունքներին վերաբերող հարցերը.
«Ի՞նչ եք կարծում, մեր երկրում մարդու իրավունքները պաշտպանվա՞ծ են:
Պաշտպանված չեն- 73.9%
Պաշտպանված են- 20.1%
Դժվարանում եմ պատասխանել-5.9%:
Որպես պատճառ նշել են` օրենքները չեն կիրառվում, իշխանությունները չեն հարգում այդ իրավունքները, պատճառը մարդիկ են, քանի որ տեր չեն կանգնում իրենց իրավունքներին, պատճառը պետական կառավարման համակարգն է, դատարաններ, Ոստիկանություն և վերջում՝ գործող Սահմանադրություն:
Սահմանադրական փոփոխության դեպքում մարդու իրավունքները որքանո՞վ ավելի պաշտպանված կլինեն:
Ոչինչ չի փոխվի- 47.9% (Մարդու իրավունքների մասին Սահմանադրություն գրված դրույթները չեն կիրառվում, նախագծով առաջադրված դրույթները, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը, ձևակերպման առումով հստակ չեն):
Կլինեն ավելի պաշտպանված- 20.9%
Ոչ ավելի պաշտպանված- 9.9%
Դժվարանում եմ պատասխանել- 21.2%»: