Բաժիններ՝

Բրյուսելը շարունակում է կաթվածահար մնալ ահաբեկչական սպառնալիքների պատճառվ

Բրյուսելը կաթվածահար է ահաբեկչական սպառնալիքների պատճառով, որտեղ հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի առավելագույն՝ չորրորդ մակարդակ: Նոյեմբերի 24-ին մետրոն, դպրոցներն ու հասարակական շինությունները դարձյալ փակ կլինեն: Այս մասին հայտարարել է Բելգիայի կառավարության ղեկավար Շառլ Միշելը:

«Մեր նպատակը դպրոցները նոյեմբերի 25-ին բացելն է ու այդ ժամանակ աստիճանաբար կսկսի աշխատել նաև մետրոն»,- Միշելի խոսքերը մեջբերում է TASS-ը:

Բելգիայի մայրաքաղաքի սահմաններից դուրս ահաբեկչական մակարդակը մնում է երրորդ մակարդակին:

«Մենք շնորհակալություն են հայտնում բնակչությանը ըմբռնումով մոտենալու համար ու ամեն ջանք կգործադրենք, որ ապահովենք լիարժեք անվտանգություն ու շուտափույթ վերադարձ նորմալ կյանքին»,- հայտարարել է Բելգիայի կառավարության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս