
Էզեկել Լավեսին՝ «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էզեկել Լավեսին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է «Բարսելոնա» տեղափոխվել:
Մարզական մամուլը գրում է, ոչ կատալոնական ակումբն արգենտինացու տրանսֆերի համար 5 միլիոն եվրո կվճարի: Պայմանագիրը նախատեսված կլինի 2,5 տարով:
Ըստ Sport.es-ի՝ կողմերի միջև նախնական պայմանավորվածություն կա, սակայն «Բարսելոնան» դեռ չի շտապում:
Ընթացիկ մրցաշրջանում Լավեսին Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան