Քաղցկեղով հիվանդ դերասան Անդրեյ Գայդուլյանը դիմել է իր երկրպագուներին
Քաղցկեղով հիվանդ դերասան, «Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանը, ով ներկայում բուժում է ստանում, երկրպագուներին պատմել է իր առողջական վիճակի մասին: Նա որոշել է հաճախ դուրս գալ կապի ու տեսաուղերձ է հրապարակել իր Instagram-ում.
«Գործերս նորմալ են, ինձ լավ եմ զգում: Ես ճաղատ եմ: Ձեզ շատ եմ կարոտում: Շուտով տանը կլինեմ»,- պատմել է Գայդուլյանը:
Դերասանի գրությունը հավաքել է գրեթե 11 հազար like: Երկրպագուները նրան շուտափույթ առողջացում են մաղթել:
Դերասանը ներկայում բուժում է ստանում գերմանական կլինիկաներից մեկում:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին 31-ամյա դերասանը 31-ամյա դերասանը տեղափոխվել էր Մոսկվայի ուռուցքային կենտրոն խոսքի ու շնչառական խնդիրների պատճառով:
Նրա մոտ հայտնաբերվել էր երկրորդ աստիճանի ուռուցք:
Ուռուցքի նմուշների անալիզը ցույց էր տվել, որ այն չարորակ է: Դերասանին քիմիաթերապիա էր նշանակվել:
Օգոստոսին նա մեկնել է Գերմանիա, որտեղ ենթադրաբար կմնա մինչև 2016 թվականը: