
Բացառիկ տեսանյութ՝ նկարահանված A321-ի կործանումից 2 ժամ անց. LifeNews

LifeNews-ը հրապարակում է էքսքլյուզիվ տեսանյութ, որը նկարահանվել է Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական A321-ի կործանումից մի քանի ժամ անց:
Տեսանյութը նկարահանվել է բջջային հեռախոսի տեսախցիկով: Դրանում երևում են «Կոգալիմավիա» ինքնաթիռի ծխացող բեկորները:
Բեկորների շուրջ երևումմ են մարմիններ ու ողբերգության զոհերի իրերը:
Ինքնաթիռի անկման վայրը շրջապատված է սպիտակ ծխով:
Հիշեցնենք, որ Airbus 321-ը, որը չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ
Պետերբուրգ, աղետի էր ենթարկվել հոկտեմբերի 31-ին:
Ինքնաթիռում կար 224 մարդ՝ անձնակազմի 7 անդամներն ու 217 ուղևորներ, որոնց թվում՝ 25 երեխա:
https://www.youtube.com/watch?v=I3sylWupJeM