Հրապարակվել են Բաշկիրիայում 7 հայերին գնդակահարած անձանց անունները
Ինչպես LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, քննիչներին հաջողվել է պարզել 5 մարդկանց անունները, որոնք կարող էին առնչություն ունենալ Բաշկիրիայի Սալավատ քաղաքում ավտոսպասարկման կետի վրա հարձակմանը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ բոլոր հետախուզվողները տեղացիներ են:
LifeNews-ի տրամադրության տակ է հայտնվել հանցագործների անունները, որոնք գտնվում են հետախուզման մեջ:
Հանցագործությունը իրականացրածները.
Խանով Ա.
Լիսովսկի Ս.
Ռախիմկուլով Ե.
Գորյաչև Մ.
Մամեդով Շ.
Ներկայում պարզվում են հարձակմանն առնչություն ունեցող մյուս անձանց անունները:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի գիշերը: Հայտնի է, որ հայ ընկերների վրա կրակած անձանց թիվը ութն է: Վիրավորներից մեկը՝ 36-ամյա Ա. Սարգսյանը՝ ավտոսպասարկման տերը, հիվանդանոցում մահացել էր գլխի վնասվածքների պատճառով: Տուժածների ինքնությունը պարզվել էր:
Ավելի ուշ սպանված տղամարդու հայրը՝ Համլետ Սարգսյանը, սպառնացել էր, որ եթե պատվիրատուն 24 ժամվա մեջ չհայտնաբերվի, ինքն ինքնուրույն կլուծի ավտոսպասարկման կետի վրա հարձակվածների հարցերը:
LifeNews-ը պարզել է, որ վեճի պատճառ կարող էր դառնալ հեռախոսով ՃՏՊ-ի նկարահանումը, որի մեջ հայտնվել էր 7 ընկերներից մեկը: Լեզվակռվի ժամանակ անհայտ անձանցից մեկը հանել էր ատրճանակն ու կրակել 36-ամյա տղամարդու դեմքին:
Ներկայում ընթանում են քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ LifeNews-ը հրապարակել էր քաղաքի տեսահսկման սարքերից մեկի տեսագրությունը: