Բաժիններ՝

Նոյեմբերի 1-ը Ռուսաստանում հայտարարվել է սգո օր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին սուգ է հայտարարել՝ կապված այսօր Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական ինքնաթիռի հետ, հայտնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ Պուտինը ցավակցել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի աղետի զոհերի հարազատներին: ՌԴ նախագահը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռներ ուղարկել Եգիպտոս՝ մասնակցելու աղետի վայրում տարվող աշխատանքներին:

Ավելի վաղ Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը հանդես էր եկել իր առաջին պաշտոնական հայտարարությամբ՝ կապված ռուսական ինքնաթիռի կործանման հետ:
Փաստաթղթի համաձայն՝ KGL9268 չվերթի А-320 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, օդանավակայանից դուրս է եկել այսօր առավոտյան ժ. 5.51-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժ. 6.51-ին): Այն ռադարներից անհետացել է թռիչքից 23 րոպե անց:

Ինքնաթիռում եղել են 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամները:
Սինայի ադմինիստրացիայում ավելի վաղ նշել են, որ ինքնաթիռը աղետի է ենթարկվել Էլ-Կանտալ ու Էլ-Լաքսիմ շրջանների միջև ընկած լեռներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս