Բաժիններ՝

Պուտինը ցավակցել է ռուսական ինքնաթիռի աղետի զոհերի հարազատներին, որոնց թվում հայկական ազգանունով ուղևոր կա

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, LifeNews-ը հրապարակել էր այսօր Եգիպտոսում կործանված «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus-321 ինքնաթիռի ուղևորների ցուցակը, որն անընդհատ համալրվում էր: Եվ այսպես, ըստ ամբողջական ցուցակի, ուղևորների թվում եղել է Լ. Մնացականով ազգանունով տղամարդ:

RIA Novosti-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ցավակցել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի աղետի զոհերի հարազատներին,
Պուտինը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռներ ուղարկել Եգիպտոս՝ մասնակցելու աղետի վայրում տարվող աշխատանքներին:

Ավելի վաղ Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը հանդես էր եկել իր առաջին պաշտոնական հայտարարությամբ՝ կապված ռուսական ինքնաթիռի կործանման հետ:
Փաստաթղթի համաձայն՝ KGL9268 չվերթի А-320 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, օդանավակայանից դուրս է եկել այսօր առավոտյան ժ. 5.51-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժ. 6.51-ին): Այն ռադարներից անհետացել է թռիչքից 23 րոպե անց:

Ինքնաթիռում եղել են 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամները:
Սինայի ադմինիստրացիայում ավելի վաղ նշել են, որ ինքնաթիռը աղետի է ենթարկվել Էլ-Կանտալ ու Էլ-Լաքսիմ շրջանների միջև ընկած լեռներում:

Ցուցակի հետ կարող եք ծանոթանալ այս հղումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս