Բաժիններ՝

Բլաուգրանան ԲԱՏԷ-ի հետ խաղում կպարզի Կատալոնիայի դրոշը

AS գործակալությունը հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» 20 հազարից ավելի երկրպագուներ հայտարարել են, որ ԲԱՏԷ-ի հետ խաղի ժամանակ ծրագրում են պարզել Կատալոնիայի դրոշը:

Երկրպագուները ցանկանում են իրենց բողոքը հայտնել ՈւԵՖԱ-ի այն տույժերի դեմ, որոնցով ակումբը տուգանվեց 70 հազար եվրոյով միայն Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ Կատալոնիայի դրոշը պարզելու համար:

Ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարել էր, որ ակումբը պայքարելու է իր խոսքի ազատ արտահայտման համար: Այս առիթով «Էյբարի» հետ խաղի ժամանակ ներկա էր ուրիշի կարծիքը հարգելու կոչ անող պաստառ:

Բարտումեուն նշել է, որ Կատալոնայի ազատության համար պայքարող կազմակերպությունը՝ Էստալադան, բռնության կոչեր չի անում: Ֆուտբոլիստներից շատերն են ընդգրկված այս կազմակերպությունում, քանի որ դա յուրաքանչյուր կատալոնացու համար առաջնային է:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս