
Եթե Մոուրինիոն հեռանա «Չելսիից», ապա Պերեսը կցանկանա վերադարձնել նրան «Ռեալ»

«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, որ մադրիդցիները կարող են հետաքրքրություն ցուցաբերել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի նկատմամբ:
«Եթե Մոուրինիոն հեռանա «Չելսիից», ապա Պերեսը կցանկանա վերադարձնել նրան «Ռեալ»:
Նախորդ ամառ Պերեսն արդեն փորձել է վերադարձնել Մոուրինիոյին, սակայն վերջինս մնաց «Չելսիում»: «Ռեալը» կապվել էր Լյովի, Կլոպի, Մոուրինիոյի և Բենիտեսի հետ:
Եթե Բենիտեսի մոտ ոչինչ չստացվի, իսկ «Չելսին» հրաժեշտ տա Մոուրինիոյին, ապա Պերեսը կցանկանա նրան վերադարձնել Մադրիդ:
Բացի այդ, «Ռեալը» հետաքրքրվում է Ազարով: Ինչքանով որ ես գիտեմ, Էդենը կտրուկ մերժումով չի պատասխանել: Սպասենք և նայենք, թե ինչ կկատարվի»,- ասել է Կալդերոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը